Tert.am-ը գրում է․
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:
Ինչպես Արմենպրես»-ին փոխանցել են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմել է հավաքված ժողովրդին և կոչ արել մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով և վիշտը հաղթահարել աղոթքով:
Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն է կատարվել նաեւ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում, Բաթումում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ կատարվել է մոմավառություն:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:
Ինչպես Արմենպրես»-ին փոխանցել են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմել է հավաքված ժողովրդին և կոչ արել մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով և վիշտը հաղթահարել աղոթքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ