Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ չէ տեղեկատվական պատերազմին


02:42 , 22 հունվար, 2015

Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ չէ տեղեկատվական պատերազմին... Գոնե հյուսիսային ուղղությամբ: Սակայն ոչ այն պատճառով, որ չունենք պրոֆեսիոնալ և օտար լեզուներին տիրապետող մեկնաբաններ, հետաքննող լրագրողներ, գիտնականներ կամ մտավորականներ (intellectuals), ովքեր ունեն դրսում կապեր և հեղինակություն: Պարզապես այս տեսակն իշխանության ջանքերով զրկված է կարծիք հայտնելու հնարավորությունից: Պետական տեղեկատվական կառույցները՝ հեռուստատեսությունն ու պաշտոնական մամուլը, զբաղված են լոկ իշխանության «կարծիքը» տարածելով և ժողովրդի ժամանցն ապահովելով: Վերջին իրադարձությունների առիթով Հայաստանի անունից խոսել են մի քանի անկախ լրագրող և մեկ ընդդիմադիր պատգամավոր, այն էլ՝ ռուսական անկախ լրատվամիջոցների ընձեռած հնարավորությամբ: Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե իրենք, մեղմ ասած, կաշկանդված են ԵՏՄ պայմանագրով, ապա պետության շահը պաշտպանում է անկախ մամուլը, որին այսօր հալածում են նյութապես և ֆիզիկապես: