Մենք քիթը վեր ստրուկ ենք


22:25 , 21 հունվար, 2015

Աշոտ ԳրիգորյանՄարեց, սա էլ մարեց...

Մարեց մնացածի նման: Ու վաղը, երբ էլի Սերյոժաներ մորթվեն անկողնու մեջ, ոչ մեկ թող ուրիշներին չմեղադրի... Ի՞նչ արեցինք մենք էս անգամ, որ մյուս անգամ չանեն: Ո՞րն էր մեր քայլը.. ՖԲ-ում աղոթելը, լացակումած ձոները մորթված երեխային, թե՞ փոխված ու արդեն վերականգնված նկարները: Եթե մենք էսքանն ենք կարում անենք այն ամենի դեմ, ինչ անում են էս պահին մեր հետ՝ թե ներսից, թե հարևաններից, թե թվացյալ բարեկամներից: Կներեք, մենք ամենահասարակ ստրուկն ենք... Մենք բացի իրար միս ուտելուց, իրար ոտքի տակ փորելուց, գլուխ գովալուց ու քիթը վեր ստրկություն անելուց ուրիշ ոչինչ չենք կարում...
Մենք քիթը վեր ստրուկ ենք...