Նոր զոհ՝ երկրորդն այսօրվա մեջ


21:50 , 21 հունվար, 2015

Կարծում եմ` բոլորին է չէ՞ պարզ՝ ինչ է անում Ադրբեջանը։ Իրենք մեզանից շատ են անհանգստանում, երբ որ քիչ ենք ուշադրություն դարձնում Ադրբեջանին։

Եվ ամենակարևորն այն է, որ այսպիսի լարվածության համար պատրաստ են ամեն գին վճարել։ Մեր տեղեկություններով՝ վերջին օրը նրանք հինգ կորուստ են ունեցել. երկուսը Քարվաճառի ուղղությամբ, երեքը` Այգեպար-Չինարի։ Բայց վստահ եմ, որ այդ կորուստները նրանց չեն կանգնեցնի։ Խնդիրները շատ ավելի գլոբալ են, և թքած ունեն իրենց զինծառայողների վրա։

Ի՞նչ ասեմ։ Աստված թող լուսավորի Արմանի հոգին... Ցավակցում եմ։