Թե ինչ կլինի հետո, երբ ընդդիմությունն իշխանություն դառնա


17:29 , 21 հունվար, 2015

Ընդդիմությունը, որպես կանոն, չի սիրում իշխանություններին, բայց ամեն գնով պայքարում է իշխանություն դառնալ, թեպետև գիտակցում է, որ բաղձալի նպատակին հասնելուց հետո իրեն նույնպես չեն սիրելու և քննադատելու են նույն արատների և թերությունների համար:

Հանելուկն այս հիշեցնում է ֆրանսիացի հայտնի վիպասան Գի դը Մոպասանին, ով զզվում էր Էյֆելյան աշտարակից, սակայն ամեն օր ընթրում էր այնտեղ գտնվող սրճարանում՝ արդարանալով, թե դա միակ վայրն է, որտեղից չի երևում աշտարակն իր արատներով ու թերություններով:

Հ.Գ. Մեղավորի որոնումները սկսիր քեզնից, սովորեցնում էր Սոկրատեսը: