Հույս ունեմ` վաղվա ԱԺ լսումներին չեն լռի


14:53 , 21 հունվար, 2015

Հույս ունեմ՝ վաղվա ԱԺ լսումներին չեն լռի, չեն մնա լծի տակ, կդրսևորեն քաղաքական կամք: 
Ի՞նչ կա ավելի կարևոր, քան ազգը, քան հայրենիքը, քան արժանապատվությունը, հայ լինելու հպարտությունը, ցասումը, որ խեղդում է բոլորիս ու անճարությունը, որը ստեղծել են մարդիկ, ովքեր վաղը իրավունք չունեն լռելու: 
Հարցականները շատ են, շատերի պատասխաները հենց մակերեսին, շատերի համար պետք է պատրաստ լինել: 
Մենակ թե մի լռեք, մենակ թե գոնե այս անգամ, երբ ընդդիմությունն ու իշխանությունն իրար թշնամի չեն, չլռեք, եղեք ձեր ազգի լուռ հպարտության առիթը, խնդրում եմ...