Բեթհովենի հայտնի ստեղծագործությունների հիմքում կարող է լինել նրա իսկ սրտի բաբախյունը. գիտնականներ


00:55 , 21 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Նրանք, ովքեր լսում են Բեթհովենի երաժշտութունը, կարող են կարծել, որ այն ինչ-որ չափով նման է սրտի աշխատանքի կամ սրտխփոցի, և ըստ նոր հետազոտության՝ այդ նկարագրությունը զարմանալիորեն իրատեսական է:

Ինչպես ներկայացնում է The Huffington Post-ը` Միչիգանի և Վաշինգտոնի համալսարանի համատեղ ուսումնասիրության արդյունքում կարծիք է առաջ եկել, որ անսովոր ռիթմերը, որոնք լսվում են բեթհովենի ամենանշանավոր  գործերում, նման են առիթմիայով տառապող մարդու սրտխփոցին, որով էլ տառապելիս է եղել երաժիշտը` ըստ նոր հետազոտության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ