Մեր ձեռքերի մատները տարբեր են, սակայն այդ տարբերությունը ոչ մի մատի չի մղում մյուսների հանդեպ թշնամանքի


23:41 , 20 հունվար, 2015

Տարբեր մատները կարողանում են նույն խնդրում գործակցել։
Տարբեր են նաև ձեռքերը, որոնք նույնպես նույն գործին են ծառայում։
Տարբեր են ոտքերը, որոնք դեպի նույն նպատակը կարող են քայլել ու պահպանել իրենց տարբերությունը։
Երբ որևէ ձեռքի, ոտքի, մատի կամ այլ մասի հետ մի բան է պատահում, մնացյալը դրա գործառույթն ու ծանրությունը վերցնում են իրենց վրա։
Ազգի պարագայում էլ է այդպես։
Իսկ եթե այդպես չէ, ուրեմն եղածը Ազգ չէ։
Ազգը սյուն է, հիմք ու հենք է, զենք ու շենք է, որմ-միջնորմ է, բերդ-պարիսպ է, մանրակերտ ու հոյակերտ է, ժայռ ու կիրճ է, ձոր ու սար է... բայց Օրենքով ՀԱՎԱՍԱՐ է։