«The Poverty Line» ֆոտոշարքի հեղինակները լուսանկարիչ Սթիվեն Չոուն և տնտեսագետ Հուի-Յի Լին են։ Նրանց համատեղ ֆոտոնախագծի հիմքում մի պարզ հարց է ընկած. ինչ տեսք ունի աղքատությունը տարբեր երկրներում։ Ֆոտոնախագիծը սկսվել է Չինաստանում 2010 թ.-ին։ Տարիների ընթացքում այն ընդլայնվել է ու ներկայումս ներառում է 6 մայրցամաքների 24 երկրներ։ Մանրակրկտորեն ուսամնասիրելով յուրաքանչյուր երկրի տնտեսությունը՝ լուսանկարիչը կարողացել է պարզել, թե ինչ կարող են իրենց թույլ տալ այս կամ այն երկրի աղքատ բնակիչները։
Չոուն բացատրել է.
«Մենք չենք փորձում պարզապես համեմատել աղքատությունը տարբեր երկրներում։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ դրսևորում ունի աղքատությունը կոնկրետ այս կամ այն երկրում։ Նախևառաջ հաշվարկելով մեկ շնչի օրական ծախսը, հիմնվելով տվյալ երկրի ազգային աղքատության շեմի վրա՝ մենք ստեղծել ենք ֆոտոշարք, որում ներկայացված են ամենօրյա օգտագործման սննդամթերքներ, որոնք կարող են գնվել տվյալ երկրի աղքատ բնակիչների կողմից»։
Խնձոր, 3 դոլար
Կաղամբ, 0.60 դոլար
Չիզբուրգերներ, 4.90 դոլար
Բանան, 1.23 դոլար
Պահածոյացված ծխեցված տառեխ, 9.47 դոլար
Խեցի, 8 դոլար
Սուր կաղամբ, 6.27 դոլար
Կիմչհի, 2.15 դոլար
Սև բրինձ, 7.68 դոլար
Պաստա, 10.25 դոլար
Քաղցրաբլիթ, 0.99 դոլար
Նրբերշիկ, 6.61 դոլար
Բանան, 0.64 դոլար
Փիթայա, 5.77 դոլար
Ութոտնուկի շոշափուկ, 4.84 դոլար
Արագ պատրաստվող լապշա, 1.33 դոլար
Լայմ, 0.45 դոլար
Տապակած տոֆուի խորանարդիկներ, 4.37 դոլար
Թութակաձուկ, 4.37 դոլար
Նախագծի մասին ավելին իմանալու և ավելի շատ լուսանկարներ տեսնելու համար կարող եք այցելել այս կայք։