Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը՝ այսօր, հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին


10:02 , 20 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում  երեկ մահացած  6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց  Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար  Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ  չնայած տեղի բժիշկների ու  հրավիրված բարձրակարգ մասնագետների գործադրած ջանքերին,  6-ամսական  երեխայի կյանքը փրկել չհաջողվեց: