Civilnet.am–ը գրում է.
Հունվարի 19-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի դիմաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է օրեր առաջ ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) այն հայտարարությանը, որով նա իրեն ծեծելու պատվեր տալու մեջ կասկածում էր ոստիկանապետին ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։