Ցանկացած պատերազմ սկսվում է վեհ-վեհ գաղափարներից


19:45 , 19 հունվար, 2015

Ինչի՞։ Որովհետև ցանկացած մարդ իր գաղափարներն ու իրեն մյուսներից վեհ է համարում ու իրեն իրավունք է վերապահում հանդուրժողականություն քարոզելով անհանդուրժող լինել իրենց գաղափարները չկիսողների հետ. ազատություն քարոզելով՝ ինքն իր սեփական գաղափարների գերին է, և եղբայրություն քարոզելով՝ միայն դավաճան եղբայրների է տեսնում ու իրեն իրավունք վերապահում պատժելու...

Իսկ ամենակարևորը, որ բոլոր վեհ գաղափարները մնում են պարզապես գաղափարներ ու ծառայում են խայծի դեր... Ու ոչ մի վեհ գաղափար տարածող դրա կրողը չէ մեծամասամբ կամ էլ հասնում է պաշտամունքի, որն էլի հավասար է իր գաղափարները չկրելուն...