Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի Ալ Ղանիթրե շրջանը


01:05 , 19 հունվար, 2015

Հրապարակված լուրերի համաձայն՝ Իսրայելի բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Ալ Ղանիթրե շրջանը, որի, ըստ իսրայելական աղբյուրների, գլխավոր նպատակը եղել է Հիզբոլլահի հրամանատար Աբու Ալի Թաբթիանիի սպանությունը: Ենթադրվում է, որ Իսրայելի դեմ մղվող պատերազմների հավանական հրամանատարը հենց Թաբթիանին է լինելու:
Լուրերի փոխանցմամբ՝ Իսրայելի այսօրվա հարձակումների արդյունքում զոհվել է Հիզբոլլահի զոհված նախկին հրամանատար Էմադ Մուղնիեի որդին` Ջիհադ Մուղնիեն, որը Հիզբոլլահի մարտիկների ռազմական ուսուցիչն էր: