Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին ներկա գտնվելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ս.թ. ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու փաստի մասին՝ կարելի է պնդել, որ միջազգային հանրությանն իրականությունից շեղելու և փաստերը կոծկելու գործելակերպը Թուրքիայի կառավարության համար դարձել է դոմինանտ պետական քաղաքականություն:
Այսպիսով՝ կարելի է հավաստիացնել, որ Թուրքիայի կառավարության վարած նման քաղաքականությունն անթափանց ծուղակ կդառնա առաջինը հենց Թուրքիայի ժողովրդի համար, որովհետև դրա արդյունքում նրանք ավելի կմեկուսացվեն զարգացում պահանջող միջազգային հանրությունից ու կհայտնվեն փակուղղում: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարող օղակները, փորձելով փակել մյուսների աչքերն ու ականջները, իրականում փակում են իրենց տեսադաշտը՝ հայտնվելով իրենց լարած ծուղակում, հերթական անգամ ձախողման տանելով սեփական ժողովրդին:
Միջազգային հանրության և առավելապես Հայաստանի համար էլ նույնչափ վտանգավոր և վնասակար է Թուրքիայի վարած նման անհեռանկար քաղաքականությունը, որովհետև մեզ համար էլ շատ օգտակար կլինի ունենալ զարգացող և ժողովրդավար հարևան ժողովուրդ: