Քննարկվել են արտահանման խթանմանը և նոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր


15:03 , 17 հունվար, 2015

Վարչապետի գլխավորությամբ անց է կացվել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:

Ընթացքում քննարկվել են ՀՀ-ի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՏՄ շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը: