Կեցցե՜ս, Մարտուն Գրիգորյան


02:18 , 17 հունվար, 2015

Կեցցե՜ս, Մարտուն Գրիգորյան... Այո, հենց ԲՀԿ-ական պատգամավորի շնորհիվ երեկ Գյումրիում կանխվեց ժողովրդի կողմից բարձրացված անհնազանդության ալիքը, հենց պարոն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ երեկ մենք չունեցանք հերթական արյունոտ երեկոն: Իմ անունից և համայն հայության անունից ինձ իրավունք եմ վերապահում շնորհակալության, գովեստի խոսքեր ասել պարոն Գրիգորյանին և իհարկե մեր Գյումրեցիներին, մեր թասիբով քույր ու եղբայրներին: Փոխադարձ հարգանքի, վստահության, հանդուրժողականության շնորհիվ երեկ մենք զերծ մնացինք արյունալի տեսարաններց: Փառք ու պատիվ ժողովրդին և իրենց ընտրյալին: