Պերմյակովին Հայաստանում դատելու համար կան բոլոր հիմքերը


22:03 , 16 հունվար, 2015

Միջազգային պրակտիկայում բազմաթիվ են նախադեպերը, երբ օտարերկրացի զինվորականը մեկ այլ երկրում հանցագործություն է կատարել ու այդ երկրում այդ երկրի օրենքներով էլ դատվել է: 
Օրինակ, 2006 թվականին ամերիկացի մի զինվոր Ճապոնիայում ծեծելով մի կնոջ էր սպանել: Հետաքննությունն ամբողջությամբ իրականացրել են ճապոնացիները, դատը տեղի է ունեցել Ճապոնիայում ու նրան դատապարտել են ցմահ ազատազրկման: 
Հարավային Կորեայում 2011 թվականին մի այլ ամերիկացի զինվորի բռնաբարության համար 10 տարի տվեցին: Էլի հարավկորեական դատարանի վճռով: Ու պատիժը կրել է հենց Կորեայում: Ու կապ չունի՝ ամերիկյան սահմանադրությունը թողնում է դա, թե ոչ: Թե ճապոնիայում, թե Կորեայում այդ հանցագործություններն այնպիսի աղմուկ էին հանել, Ճապոնիայում բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ իրենց երկրում ամերիկյան զորքերի մնալու նպատակահարմարության հարցն էին բարձրացրել: Արդյունքում հանցագործները պատժվեցին այդ երկրի օրենքներով: