«Իրատես de facto». Բանկիրներն ունեցել են դոլար, սակայն չեն վաճառել


08:45 , 16 հունվար, 2015

«Ասում են, թե Ամանորի թեժ օրերին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր «պիկին», հայաստանյան բանկիրների մոտ եղել են դոլարային պահուստներ: Անգամ նշվում է կոնկրետ թիվ` վեց միլիոն, սակայն բանկիրները դոլար չեն վաճառել: Ընդ որում, տնտեսական բլոկի որոշ պատասխանատուների անչափ ձեռնտու է եղել այս վիճակը, թեեւ ամենից շատ հենց նրանք են բողոքել սպեկուլյատիվ գործընթացներից, մինչեւ որ Սերժ Սարգսյանը խառնվել է ու հրահանգել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` դեմն առնել այս ամենի»։