«Չորրորդ իշխանություն». Ռուսներին հրահանգել են չերևալ գյուրեցիների աչքին


08:32 , 16 հունվար, 2015

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Գյումրիում դաժան սպանության շուրջ ծավալված տարաձություննրի, քաղաքում հակառուսական տրամադրությունննրի բորբոքման և լարվածության պատճառով 102 ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է, այսպես ասած, չերևալ գյումրեցիների աչքին:

Հրահանգի համաձայն՝ Գյումրիում ընտանիք ունեցող զինվորականներին թույլատրվում է գիշերել տանը, իսկ նրանք, ովքեր ամուրի են և Գյումրիում ապրում են միայնակ, պարտավոր են գիշերել զորամասում՝ բնակչության կողմից հնարավոր ագրեսիվ դրսևորումներից խուսափելու համար: Զինվորականներին առհասարակ արգելվել է զբոսնել քաղաքում, այցելել սրճարաններ և ժամանցի այլ վայրեր: Անորոշ ժամանակով փակ է նաև Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի ենթակայության տակ գտնվող ռուսական հանրակրթական դպրոցը: Նկատենք, որ այս օրերին ռուս երեխաների չես տեսնի նույնիսկ ոուսական թաղամասի բակերում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ զինվորականների կանայք նույնիսկ դուրս չեն գալիս գնումների, այլ խնդրում են հայ ընկերներին իրենց փոխարեն գնումներ կատարել»,–գրում է թերթը։