Հիմա դուք ու՞մ դեմ եք պայքարում


02:10 , 16 հունվար, 2015

Հիմա դուք ու՞մ դեմ եք պայքարում՝ ռու՞ս զինվորի, թե՞ հայ: Հիշեք՝ նման կենդանիներն ազգություն ՉՈՒՆԵՆ: Այդ տականքը հիմա ապահով գտնվում է մեկուսարանում, իսկ դուք պայքար եք սկսել հայ ոստիկանի դեմ` նետելով քարեր և պայթուցիկներ, որոնք ոչ միայն ոստիկանի կյանքին են վտանգ սպառնում, այլև անմեղ քաղաքացու, ով եկել Էր արդարություն պահանջելու: Համամիտ եմ` այդ ոճրագործին պետք է դատել օրենքի ամենայն խստությամբ:
Պետք չէ պրովոկացիաների ենթարկվել: Եթե չեք ուզում, որ Հայաստանում էլ սկսվի Մայդան, ինչը եղավ Ուկրաինայում, ապա դադարեք քարեր և պայթուցիկներ նետել: Հայաստանում առանց այդ էլ շատ հարցեր կան չլուծված, և միմյանց վնասելու փոխարեն պետք է համախմբվել և այդ հարցերը լուծել բոլորով...