Իսրայելական հեռուստաալիքները կեղծ լուրեր են տարածել Ղասեմ Սուլեյմանիի մասին


22:19 , 15 հունվար, 2015

Իսրայելական հեռուստաալիքները լուր էին տարածել այն մասին, որ Իրաքում ներկա Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին խիստ վիրավորվել է ԻՊ ահաբեկիչների կողմից:
Մեկ ժամ առաջ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ամիր Աբդուլլահիանը ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է հրապարակված լուրի կեղծ լինելու մասին ու հայտարարել է, որ իրանցի հրամանատարն առողջ է ու այս պահին Իրանում է գտնվում: