Էքստրասենսը՝ գյումրեցու ընտանիքի սպանության մասին. «Պատահական ոչինչ չի լինում» (տեսանյութ)


17:20 , 14 հունվար, 2015

Iravunk.com-ը գրում է․

Էքստրասենս, բուսաբույժ Կարեն Ափոյանին շատերը կհիշեն «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարից:

Քանի որ բուսաբույժը ծագումով  Շիրակի մարզից է,«Իրավունքը» խնդրեց նրան  անդրադառնալ Գյումրիում տեղի ունեցած  Ավետիսյան ընտանիքի սպանությանը:

Էքստրասենսի  խոսքով` պատահական ոչինչ չի լինում. «Ուղղակի էստեղ կա ազգային ճակատագիր, որն ազդել է տվյալ մարդկանց վրա»:

Կարեն Ափոյանը հիշեցնում է`Գյումրիում կա ռուսական  բազա, որի էներգետիկան չի համապատասխանում Գյումրու էներգետիկ դաշտին: