Երիտասարդը՝ առանց սրտի հեռացել է հոսպիտալից


16:56 , 14 հունվար, 2015

Երիտասարդը՝ առանց սրտի հեռացել է հոսպիտալիցAroxj.am-ը գրում է.

Սուրբ Ծնունդը ընտանիքի հետ նշելու նպատակով 24-ամյա ամերիկացի Ստեն Լարկինը հոսպիտալից հեռացել է: Սա նորություն չէր լինի, եթե չլիներ մեկ շատ տարօրինակ հանգամանք՝ նա հոսպիտալը լքել է առանց սրտի: Բանն այն է, որ ամերիկացին սպասում էր սրտի փոխպատվաստման վիրահատությանը: Բայց քանի որ ԱՄՆ-ում նմանատիպ հազարավոր մարդիկ կան և նա հերթի առաջին տասնյակում չէր: Կարդացեք նաև Ինֆարկտի 7 նախանշան

Նրան տեղավորել էին հոսպիտալ մինչև դոնորական սիրտը իր նոր տիրոջը կհասներ: Ամերիկացին, տեսնելով, որ սուրբծննդյան օրերին իր բախտը չի ժպտալու որոշել է հեռանալ հիվանդանոցից՝ սրտի փոխարեն նա իր հետ վերցրել է 6.5 կիլոգրամ կշռող շարժական սարքը: Այն հատուկ խողովակների միջոցով միանում է ներքին օրգաններին և ապահովում օրգանիզմի բնականոն աշխատանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ