Մենք դե ֆակտո պետություն չունենք, գրողը տանի


17:04 , 13 հունվար, 2015

Պետությունը հենց սրա համար ա.

1. ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը,

2. հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ապօրինի ուժ են գործադրել քաղաքացիների նկատմամբ:

Հիմա ստացվում ա.
1. պետությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը,
2. պետությունը չի կարողանում հայտնաբերել հանցագործին,
3. պետությունը չի կարողանում պատասխանատվության ենթարկել հանցագործին: 


Այսինքն, մենք դե ֆակտո պետություն չունենք, գրողը տանի: Մեր աչքի առաջ սա ապացուցվում է: