2014-ին Հայաստան ժամանողները 3 հազարով ավելի են եղել մեկնողներից


15:48 , 13 հունվար, 2015

Ինչպես տեղեկացանք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրությունից, 2014-ին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 մլն 082 հազար 755 ուղևոր, ինչը շուրջ 324 511 ուղևորով կամ 18,5 տոկոսով ավելի է 2013-ի ցուցանիշի նկատմամբ: Ընդ որում, մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, ժամանողներինը` 1 042 864: Մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10 400 տոննա՝ մի փոքր զիջելով 2013 թվականի ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների քանակն աճել է 18,4 տոկոսով և կազմել 10 553: