Քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում նախատեսված համերգը չի կայանա


15:08 , 13 հունվար, 2015

Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
Ցավակցում եմ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և բոլոր գյումրեցիներին: