Գյումրիում տեղի ունեցածը կարող է և հարևան թուրքի գաղտնի ծառայությունների լավ մշակած գործողություն լինել


09:57 , 13 հունվար, 2015

Հարգելի հանրություն ջան, մի պահ մեր առատ մտացրիվը որ ստոպ տանք ու դադարեցնեք ազգամիջյան ու ներազգային ակամա հրահրոցներն ու մի հատ էլ հետ նայենք մեր նախկին ասածներին, արածներին ու հատկապես դատողություններին, երևի կհասկանանք նաև, որ չի բացառվում, որ Գյումրիում տեղի ունեցած նմանը չունեցող ողբերգությունը կարող է և հարևան թուրքի գաղտնի ծառայությունների լավ մշակած, բազմակոմբինացիոն, բազմաթիրախ ու յոթ քարով լավ քողարկած գործողություն է: Կարծում եմ՝ այս պահին ռուսների նախաքննության գլխավոր ուղղություններից մեկն էլ սա է: