«Չորրորդ իշխանություն». Հայաստանը դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս, խաչ տնկելու հարցում շտապել պետք չէ


09:03 , 13 հունվար, 2015

«Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, թե Ֆրանսիայի և Լիբանանի հայկական համայնքները մտադիր են Հայաստանում կառուցել աշխարհի ամենամեծ խաչը, երկրի իշխանություններն էլ մտադիր են դրա համար համապատասխան տարածք տրամադրել:

«ՉԻ» - Նախաձեռնության տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց մեր մեջ ասած՝ ոնց որ թե մի քիչ շուտ է: Համաձայնվեք՝ Հայաստանը դեռ կենդանության նշաններ է ցույց տալիս, այնպես որ՝ խաչ տնկելու հարցում շտապել պետք չէ»,–գրում է թերթը։