Կրիշտիանու Ռոնալդուն` 2014թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր (Տեսանյութ)


23:09 , 12 հունվար, 2015

Armfootball.com-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն արժանացավ 2014թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այս մրցանակի համար Ռոնալդուի հետ պայքարում էին Մանուել Նոյերն և Լիոնել Մեսսին:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին Ռոնալդուն «Ռեալի» կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Սա պորտուգալացի ֆուտբոլիստի երրորդ «Ոսկե գնդակն» է, ընդ որում նա լավագույնն է ճանաչվում երկրորդ տարին անընդմեջ: