Արդյո՞ք սա «շարքային» սպանություն էր


19:07 , 12 հունվար, 2015

Ոստիկանությունը կեսօրին ազգաբնակչությանը հորդորում էր տանից դուրս չգալ, երկրի ղեկավարը շտապ խորհրդակցություն հրավիրեց՝ վստահեցնելով, որ հանցախմբին վնասազերծելու համար ամեն ինչ արվում է: Գյումրիում հարյուրավոր ուժայիններ են հավաքվել: Հանցագործ(ներ)ին հայտնաբերելու նպատակով մեքենաները զննում են անգամ զինված զինվորականները: Արդյո՞ք սա «շարքային» սպանություն էր։
Իսկ դեռ երեկ ազերիները մտել էին հայկական գյուղ ու սպանել անզեն հովիվին.... Ու դեռ մեկ տարի առաջ ռուսական ռազմաբազայում երկու անմեղ երեխա զոհվեցին ռուս սահմանապահների անուշադրության ու անփութության պատճառով: