Գյումրիում իսկական փորձանք է եղել. շոկի մեջ եմ


14:45 , 12 հունվար, 2015

Գյումրիում իսկական փորձանք ա եղել, մի ամբողջ ընտանիք՝ վեց հոգի սպանվել ա, հիմնական կասկածյալը՝ ռուսական ռազմաբազայից փախած ինչ-որ Պերմյակով Վալերի։

Շոկի մեջ նստած եմ, արա, ո՞նց... ինչի՞... դու ո՞վ ես, որ քեզ թույլ ես տալիս մի ամբողջ ընտանիք վարի տալ... երեխեքին գլխից խփել, այ.... Քեզ ո՞վ ա կաթ տվել, քեզ ո՞վ ա մեծացրել.....

Դու սկի մեռնելու իրավունք էլ չունես, չնայած ինչ մահով էլ սատկես, արդեն ոչ մեկին պետք չի... Վեց հոգուն հետ չես բերի։

Աստված հոգիներդ լուսավորի։