Ինքնախաբեության մեխանիկան գործի է դրվում. մի խաբվեք խոսքի թերի ազատությանը


19:44 , 1 հոկտեմբեր, 2012

Ինքնախաբեության մեխանիկան գործի է դրվում, երբ թույլատրվում է մասնակի ազատ արտահայտվել: Խոսքի ազատության կատարյալ արգելքի դեպքում ավելի հեշտ է խղճիդ հետ ազնիվ լինել. ազնիվ մտքերդ լռեցնում ես, բայց պահում քո մեջ: Իսկ երբ կարելի է թերի արտահայտվել, ինքնախաբեության վիրուսը սկսում է դանդաղ թունավորել մտքերիդ մաքրությունը: Պինդ եղեք, մի խաբվեք խոսքի թերի ազատությանը: Պայքարեք ինքներդ ձեզ հետ: Սա ընդամենը խաղ է: Կյանքի խաղ: