Համշենցիները շարունակում են չընդունվել թուրքական հասարակության կողմից


11:16 , 11 հունվար, 2015

Մահմեդականնե՞ր, թուրքե՞ր, հայեր՞: Համշենցիներն արդեն մի քանի դար է, որ մուսուլմանական կրոնի հետևորդ են, բայց մեկ է, չեն ընդունվում թուրքական հասարակության կողմից որպես յուրայիններ, որը բացահայտում է թուրքի էության իրական պատկերը: Ամենամոլեռանդ մուսուլման թուրքն էլ նրանց համարում է էրմենի` թշնամի, ոչ բարեկամ: Թող թուրքերը լոլոներ չկարդան իսլամական աշխարհում, իբր իրենք ուղղահավատ մահմեդական են. ուղղահավատ մահմեդականի համար չկա ազգային խտրականություն. կա իսլամի հավաքական ազգ` ումմա: Պետք է մեր բոլոր ռեսուրսների օգտագործման միջոցով սա հասցնել ողջ իսլամական աշխարհին, որ տապալենք թուրքերի իսլամը հայության դեմ հանելու փորձերը և պանիսլամական նկրտումները: