Երբ օրը ցերեկով Իրաքի անապատներում եզդի ժողովուրդն էր մորթվում, բա աշխարհն ինչո՞ւ չէր ցնցվում


19:18 , 10 հունվար, 2015

Էն, որ մի խեղճուկրակ մարդու հետ մի վատ բան է լինում, աննկատ անցնում գնում է: Բայց ասենք եթե մի երևելի, հարուստ կամ ուժեղ մեկի հետ թեկուզ աննշան վատ բան լինի, բոլորը տունուտեղ, բանուգործ թողած միաբերան էդ մասին կխոսեն:

Հիմա գանք Ֆրանսիայի ողբերգական դեպքերին: Ով ասես, որտեղ ասես գրեց, գոռաց էդ մասին: Աշխարհով մեկ թնդաց թեման: Բոլորը դարձել են «Շառլի Էբդո», պետությունները՝ մեծից փոքր, աղաղակում են ողբերգության մասին, քաջաբար դատապարտում:

Երբ օրը ցերեկով Իրաքի անապատներում եզդի ժողովուրդն էր մորթվում, աշխարհը էսօրվա պես չէր ցնցվում: Մի ամսագրի աշխատակիցների սպանությունը փաստորեն ավելի մեծ անհանգստություն պատճառեց մարդկությանը, քան հարյուր հազարավոր եզդիների սպանդը: Տարօրինակ աշխարհ:

Ասածս ի՞նչ ա. 
«Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»: Էս պղծված աշխարհում կամ պիտի տեր լինես, կամ գել: Ուրիշ ճար չկա: