Այսօր լրացավ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը


10:10 , 9 հունվար, 2015

Այսօր լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ ես Առաջին նախագահին մաղթում եմ քաջառողջություն ու հետագա բեղմնավոր գործունեություն: Անժխտելի է Լևոն Տեր-Պետրոսյանի վճռական դերը Ղարաբաղյան շարժման, Հայաստանի անկախության, ռազմական հաղթանակի, երկրում ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների արմատավորման և Հայաստանի պետականության կայացման այլևայլ հարցերում: Հատկապես ուզում եմ շեշտել այն պատմական փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին բաժին հասան նորանկախ Հայաստանի անցած 27 տարիների ամենածանր և շատերի կողմից «անհաղթահարելի» թվացող դժվարությունները և հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ էր, որ մեր իշխանությունն ու ժողովուրդը կարողացան փառավորապես հաղթահարել այդ կարգի բոլոր դժվարությունները: Ջերմորեն շնորհավորում եմ փառավոր տարեդարձդ, սիրելի Լևոն: