Յացենյուկը Ռուսաստանին խորհուրդ է տալիս


22:25 , 8 հունվար, 2015

Hayeli.am-ը գրում է.

Գերմանիայի մի շարք դաշնային գործակալությունների վրա հաքերային հարձակումների համար պատասխանատու են ռուսական ծառայությունները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: 

«Մենք խորհուրդ ենք տալիս ռուսական գաղտնի ծառայություններին դադարեցնել հարկատուների գումարների վատնումը Բունդեսթագի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա կիբեր հարձակումներ իրականացնելու համար», – մեջբերել է Reuters գործակալությունը Յացենյուկի խոսքերը, ով այցով գտնվում է Բեռլինում: