Այնպիսի կենացներ են խմում, որ ուզում ես քո անունով վարկ վերցնես ու տաս իրենց


19:11 , 30 դեկտեմբեր, 2014

Բոցը գիտեք որն ա, որ ասենք ահագին բարձր պաշտոն ունեցող մարդու հետ սեղան ես նստում, նենց կենացներ ա խմում,նենց մեջբերումներ ա անում պաշտոն չունեցողներից, տակառում ապրողներից, կույրերից, ավտովթարից զոհվածներից, Սյունիքում մարտնչողներից, որ հարկերից չխուսափելդ գալիս ա: Ուզում ես քո անունով վարկ վերցնես ու տաս իրան: Իր անունով լոտո առնես ու ջնջես: ԱՊՊԱՆ մուծես: Մամուլի քարտուղարը դառնաս ու իր տեղը թուք ու մուր ուտես: