«Այս գիշեր» տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական եթերով


12:14 , 27 դեկտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմը թուրք հայտնի երաժշտագետ Նաիմ Դիլմեները դասել է տարվա լավագույն ալբոմների շարքում։ Նաիմ Դիլմեները Twitter-ի իր էջում հրապարակել է 2014-ին Թուրքիայի լավագույն եւ վատագույն երգերն ու երաժշտական ալբոմների իր տարբերակները։  Ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» կատարման տեսահոլովակը եթեր է գնացել թուրքական CNNturk հեռուստաընկներության եթերով: Նաիմ Դիլմեները 2014-ի Թուրքիայի լավագույն երաժշտական ալբոմների մեջ 3-րդ տեղը հատկացրել է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմին։