Գվինեայում թաքցնում են «Էբոլա»-ով վարակվածության դեպքերը


22:22 , 26 դեկտեմբեր, 2014

Shabat.am-ը գրում է․

Գվինեայի շատ բնակիչներ շարունակում են թաքցնել «Էբոլա»-ով վարակվելու դեպքերը: Նրանք իշխանություններից թաքցնում են իրենց հիվանդ հարազատներին, ինչը մեծացնում է վիրուսի տարածվելու հավանականությունը: Հիշեցնենք, որ «Էբոլա»-ի առաջին զոհը մեկ տարի առաջ մահացած 2-ամյա երեխան էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վիրուսի զոհ է դարձել արդեն 7,5 հազար մարդ: