«Իրավունք». ԿԲ-ն ստվերային միջամտություննե՞ր է կատարում


08:52 , 26 դեկտեմբեր, 2014

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախաամանորյա օրերին միշտ էլ արտագնա աշխատանքի մեկնածների շնորհիվ դոլարի մեծ զանգված է մտնում Հայաստանի շուկա, ինչն անխուսափելիորեն որոշ չափով իջեցնում է դոլարի կուրսը: Բացառություն չէ եւ հիմա, սակայն կուրսի իջեցում չի դիտվում: Բանկային շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները մեզ հաղորդեցին, որ դա տեղի չի ունենում, քանի որ ԿԲ-ն ստվերային միջամտություններ է կատարում՝ դոլարի կուրսը նույն մակարդակի վրա պահելու համար: Թե դրանում ինչ շահագրգռություն ունի ԿԲ-ն եւ որ շրջանակների շահերն է սպասարկում, կարելի է միայն ենթադրել»: