«Հայոց աշխարհ». Ոչ մի միություն չի խոչընդոտի Հայաստան-Վրաստան համագործակցությանը


07:51 , 25 դեկտեմբեր, 2014

«Տարբեր միություններում գտնվելը չի խոչընդոտի Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը առեւտրային եւ տնտեսական ոլորտներում: Այս մասին Երեւանում անցկացվող հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստից հետո հայտարարեց Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով` Վրաստանն անելու է ամեն ինչ, որ Եվրամիության հետ համագործակցության ամրապնդումը համատեղի Հայաստանի հետ համագործակցությանը:

«Մենք ունենք բավական ժամանակ, որ քննարկենք բոլոր տեխնիկական հարցերը` կապված դրա հետ: Անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանն ու Վրաստանը մնան ակտիվ առեւտրատնտեսական կապերի մեջ: Հայաստանը մեզ համար կարեւորագույն առեւտրային գործընկերներից է: Այն մտնում է Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակի մեջ, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հարաբերությունները զարգանան»,- ասել է Կվիրիկաշվիլին»,– գրում է թերթը: