Ոչ ոք չի ոտնահարի այն իրավունքը, որի մասին տեղյակ են:
Ոստիկանության համակարգի հետ կապված խնդիրներից բողոքելու փոխարեն` լավ իմացեք ձեր իրավունքները:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ստեղծել է շատ օգտակար, անվճար անդրոիդ հավելված, որն օգնում է պարզել ձեր գիտելիքներն ու հստակ պարզաբանում է այն հարցերը, որոնք կարող են առաջանալ քաղաքացուն ոստիկանության բաժին հրավիրելու և այնտեղ պահելու հետ կապված: