Քրիստոսի արձանը` ջրի տակ (Photo)


18:20 , 28 սեպտեմբեր, 2012

Երբ քանդակագործն իր աշխատանքներն իջեցնում է ծովի հատակը, պատկերասրահ ստեղծելով միայն ջրասուզակների համար, ինչ-որ տեղ հասկանալի է, դա էլ նրա ստեղծագործական մոտեցումն է, յուրատեսակ ինստալյացիա է: Բայց մի տեսակ միտքս չի հաշտվում այն գաղափարի հետ, որ Քրիստոսի արձանն են իջեցնում ջրի տակ: Չեմ հասկանում, կարծում եմ, որ եթե սա բնական աղետի, կամ ասենք նավաբեկության արդյունք լիներ, կարելի էր համարել, որ Աստված կամեցավ, բայց այսպես…
Այս արձանի հեղինակն է մալթացի քանդակագործ Ալֆրեդ Քամիլերի Քաուչին: Արձանը ստեղծվել է 1990 թվականին ի պատիվ Հովհաննես Պողոս II Պապի առաջին այցելության Մալթա: