Կեղծ բարեպաշտներ, զզվեցրիք ձեր Ծննդյան տոներով


02:45 , 24 դեկտեմբեր, 2014

Կեղծ բարեպաշտներ, զզվեցրիք ձեր Ծննդյան տոներով... Ողջ տարին բամբասում եք, շնանում, գողանում, խաբում, հիմա այլուր՝ հեռուստատեսությամբ, մամուլում, ֆեյսբուքում ծննդյան տոն եք խաղում... Ես չգիտեմ սոսկ մեկ հայ, ով Ծննդյան տոնի է պատրաստվում... Այդքան բարեպաշտ քրիստոնյա եք՝ ծննդոց պասը պահեք ու ամանորը տոն մի ընկալեք: Թե չէ՝ սուրբ եք ձևանում ու հանրությանն էլ խորհուրդ եք տալիս, թե ինչպե՞ս բարեպաշտ քրիստոնյա լինել...
Էդ ո՞նց ամանորը, նոր տարին Ծննդյան տոն դարձավ... Դրանք տարբեր են... Հիսուսի ծնունդը հունվարի 6-ին է նշվում, ամանորի հետ որևէ աղերս չունի...