Իշխանության խորթ զավակ Գառնիկ Իսագուլյանը


20:20 , 23 դեկտեմբեր, 2014

Ամանորին ընդառաջ տարբեր քաղաքական գործիչներ հարցազրույցներ են տալիս, ամփոփում են տարին, գնահատականներ հնչեցնում քաղաքական գործընթացների վերաբերյալ: Զարմանալի է, որ այս շարքում մամուլում հայտնվեցին նաև Գառնիկ Իսագուլյանի կարծիքները:

Պարզ է, որ ոչ իշխանական Եռյակի համար ծառայություններ մատուցող Իսագուլյանի մտքերը քչերին են հետաքրքիր, այստեղ մեկ այլ հատկանշական փաստ կա.

Այն, որ Եռյակը մնացել է գառնիկիսագուլյանների հույսին, ցավալի է: Կարծում եմ` ցավալի է ոչ միայն ոչ իշխանականների համար, այլև ամբողջ քաղաքական դաշտի: Այդպես էլ կայուն ընդդիմադիր բևեռ չձևավորած մեր քաղաքական դաշտը շարունակում է գահավիժել` տոն տալով նման լուսանցքային գործիչների:

Ո՞վ է Գառնիկ Իսագուլյանը: Մարդ, որ քաղաքական զարգացումների ամենատարբեր փուլերում ծառայություններ է մատուցել իշխանություններին, անսկզբունքորեն տեսակետներ է փոխել՝ իրավիճակից ելնելով: Վերջինս դասվում է մարդ-կուսակցությունների կամ ինչպես հիմա ակտուալ է ասել` մարդ-կայքերի շարքին: