Անհաջող ամուսնությունը մեծացնում է սրտի հիվանդության հավանականությունը


23:55 , 22 դեկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ամերիկացի գիտնականները կատարել են հետազոտություններ, ինչի արդյունքում պարզել են, որ անհաջող ամուսնությունը մեծացնում է սրտի հիվանդության հավանականությունը: Նշվում է, որ հատկապես կանանց մոտ մեծացնում է ծերության ժամանակ սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Ուսումնասիրողները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 57-85 տարեկան 1200 կին և տղամարդ: Փորձի բոլոր մասնակիցներն էլ այդ ժամանակ ամուսնացած են եղել: Գիտնականները հետազոտել են այդ մարդկանց 5 տարի:

Արդյունքում պարզվել է, որ ամուսինների վատ հարաբերությունները նկատելիորեն մեծացնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը, մանավանդ կանանց դեպքում: