Բղավոցը փշրում է մեր սրտերը, ճաքեր առաջացնում հոգու վրա


20:15 , 22 դեկտեմբեր, 2014

Երբեք մի նեղացրեք մարդկանց: Մի արհամարհեք, մի գոռացեք նրանց վրա: Չեք էլ պատկերացնում, թե ինպես է բղավոցը փշրում մեր սրտերը, ճաքեր առաջացնում հոգու վրա: Ժամանակ անց երկուստեք մոռանում եք, թե պոռթկման, թե դրա պատճառի մասին, բայց հետագայում որքան էլ ուզենաք ջերմություն տալ մարդուն, ճաքճքած հոգու անցքերով այն դուրս է հոսում, էլ օգուտ չունի, ինչպես օրինակ բաց պատուհանով սենյակը ջեռուցելը…
Որքան էլ հետո փորձեք այդ ճաքերը սվաղով լցնել, սոսնձել, միևնույն է` կարկատած հոգին արդեն առաջվանը չէ: Գնահատեք այն, ինչ ունեք այս պահին: