Դիլիջանի միջազգային դպրոցում արտասահմանյան ուսանողներին որպես հայկական միջավայրի լեզու պարտադիր ռուսերեն են սովորեցնում


18:59 , 22 դեկտեմբեր, 2014

Իր պետության տարածքում սեփական ժողովրդին արհամարհող պետությունը պետություն չէ։ Պետություն չէ այն երկիրը, որն արհամարհում է իր պետական լեզուն։
Դիլիջանի փառաբանված միջազգային դպրոցից մի «ավետիս» էլ իմացա։ Այն, որ ուսուցման լեզուն հայերենը չէ, և այդտեղ սովորող հայերը ուսանողության 10 տոկոսն են կազմում, և միայն սրանք են հայոց լեզու՝ որպես ուսումնական առարկա, անցնում, դեռ մի կողմ։ Մնացյալի համար ուսումն անգլերեն է։ Բայց այսօր իմացա, որ արտասահմանյան ուսանողներին որպես հայկական միջավայրի լեզու պարտադիր ռուսերեն են սովորեցնում...