Մաքսային միության ճակատագիրը կորոշվի Կիևում. ուկրաինական լրատվամիջոցի անդրադարձը


13:19 , 22 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են կարգավորել երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ շրջանցելով Մաքսային միությունը, որը հունվարի 1-ից կփոխակերպվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), գրում է segodnya.ua-ն։

Պաշտոնական Մինսկն ու Աստանան խոստացել են նաև օգնել Կիևին խաղաղ ճանապարհով լուծել Դոնբասի հակամարտությունը։ Դրա դիմաց Կիևը կօգնի Բելառուսին կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, գրում է լրատվամիջոցը։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորեշենկոն նախօրեին պայմանավորվել է Կիև այցելած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Իսկ թե որ հարցում Կիևը կօգնի Աստանային, պարզ կդառնա այսօր. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ այսօր է մեկնում Կիև։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ