Panorama.am-ը գրում է․
Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը հիմնականում արհեստական էր: Դա ակնհայտորեն արդեն երևում է: Լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Այդ իրավիճակը ստեղծողները կպատժվե՞ն, թե՞ ոչ հարցին ի պատասխան նա նշեց, որ դրանով պետք է զբաղվի կառավարությունը, պատկան մարմինները, նրանք պետք է գտնեն այն մարդկանց, սպեկուլյանտերին, ովքեր ստեղծեցին խուճապային վիճակ: Նա միաժամանակ հավելեց, որ հազվադեպ են դեպքերը, երբ մեղավորները գտնվում և պատժվում են:
«Իրավիճակի մեղմացմանը նպաստեց վարչապետի արձագանքը, որը ուշացած էր»,-նշեց Կ. Չիլինգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ